2005թ. «Human events» կազմակերպությունը հրապարակեց 19-20-րդ դարերի ամենավնասակար գրքերի տասնյակը, և այդ տասնյակի 8-րդ տեղում հայտնվել էր սոցիոլոգիայի կնքահայր Օգյուստ Կոնտի «Պոզիտիվ փիլիսոփայության դասընթաց» աշխատությունը…
Կոնտն ընդունում էր հասարակության՝ որպես առանձին երևույթի յուրահատկությունը և չէր համարում այն մի բան, որը հնարավոր է հանգեցնել իր առանձին մասերի նկարագրությանը: Փիլիսոփայությանը անդրադարձ կատարելով՝ տեսնում ենք, որ սա հայտնի է ռեալիզմ անվանումով, և փիլիսոփայության մեջ անգամ կա ռեալիզմի ու նոմինալիզմի պայքարը՝ որպես միջնադարյան փիլիսոփայության բնութագրիչ մի փուլ: Հիմնական բանավեճն այստեղ ընթանում էր այն հարցի շուրջ, թե արդյոք ընդհանուրը առանձին գոյություն ունի, թե դա ընդամենը իր առանձին մասերի գումարն է: Ռեալիզմի կողմնակիցները գտնում էին, որ ամբողջը չի կարող հանգեցվել մասերի գումարին, դա առանձին որոշակի լրացուցիչ իմաստային և որակական նրբերանգներ ունեցող մի բան է, իսկ նոմինալիզմի ներկայացուցիչները գտնում էին, որ այդ ընդհանուր անվանումները ուղղակի պիտակներ են. իրականում մենք չենք կարող խոսել վերացական ինչ-որ բանի մասին: Օրինակ, երբ խոսում ենք մարդու մասին, ապա կա մարդը՝ միայն իր կոնկրետ դրսևորումներով՝ այսինչ-այսինչյանը, այնինչ-այնինչյանը և այլն: Այսինքն, չկա առանձին մարդու գաղափար, կան դրա կոնկրետ դրսևորումները՝ կոնկրետ մարդկանց տեսքով: Այսպիսով, սոցիոլոգիայում Կոնտն իր մոտեցումներով սոցիոլոգիական ռեալիզմի ներկայացուցիչ է:
Գրականության ցանկ
1. Конт Огюст, Слово о Положительном мышлении, http://comte.newgod.su/lib/duh-pozitivnoj-filosofii
2. Кетле А. Социальная физика или опыт исследования о развитии человеческих способностей. К., 1911.
3. Лапин, Н. И. Когда и как Огюст Конт ввел термин “SOCIOLOGIE”, http://ecsocman.hse.ru/data/503/189/1217/004-LAPIN_Nx2cI.pdf
4. Auguste Comte, Introduction to Positive Philosophy, edited by Frederik Ferre, Hackett Publishing Company Inc, 1998
5. Adolphe Quetelet, Popular Instructions on the Calculation of Probabilities
6. Stephan Turner, The search for a methodology of social science