Քանակական սոցիոլոգիան պետք է անպայման լինի հաջորդող որակականին, այն տեսանկյունից, որ պետք է ունենաս գլոբալ ու համապարփակ ինֆորմացիա իրավիճակի մասին, որպեսզի կարողանաս այն դարձնել չափելի, ձևակերպես հարցերն ու պատասխանները և գնաս դրանց հաճախականություններն ու կախվածությունները ստուգելու: Խորհրդային սոցիոլոգիան փորձում էր իրականացնել միայն երկրորդ շերտը՝ չանելով աշխատանք առաջին շերտի վրա, որովհետև առաջին շերտի աշխատանքը անպայմանորեն բացահայտելու էր գոյություն ունեցող խնդիրները, իսկ քանակական սոցիոլոգիան թույլ էր տալիս քողարկել այդ մոտեցումները:
Ռուս հեղինակ Գենադիյ Պատիկինը, ով ստվերային սոցիոլոգիա տերմինն էր առաջարկել, պնդում էր, որ այնպես, ինչպես մենք խոսում ենք ստվերային տնտեսության մասին, այնպես էլ նույն տերմինը կարելի է կիրառել հասարակագիտության, մասնավորապես՝ սոցիոլոգիայի համար: Սա նշանակում է, որ կան սոցիոլոգիական գործունեության որոշ կանոններ, որոնք հռչակվում են որպես այդպիսին, մինչդեռ իրական սոցիոլոգիական պրակտիկան գործում է դրանց ստվերում, հռչակում է դրանք, սակայն չի պահպանում, այսպիսով սոցիոլոգիան դառնում է ստվերային…
Գրականության ցանկ
1. Белановский, С., Индивидуальное глубокое интервью, http://soc.lib.ru/su/
2. Качанов Ю., Начало социологии, http://soc.lib.ru/su/
3. Батыгин Г., Лекции по методологии социологических исследований,http://soc.lib.ru/su/
4. Calhoun C., Robert K. Merton: Sociology of Science and Sociology As Science, Columbia University Press, 2010, 320 p.;
5. Merton R., The Sociology of Science, The University of Chicago Press, 1973, 561 p.
6. Barber B., Social Studies of Science, Transaction Publishers, 1990, 285 pp
7. Mitrof I., The Subjective Side of Science, Elslevier, 1974.
8. Fuller S., The new sociological imagination, SAGE Publications, Inc, 2006, 215 p.