Իրականության փոփոխությունները, որոնք հանգեցնում են ճգնաժամի, հիմնականում երեքն են: Առաջինը իրականության՝ գնալով աճող արագացումն է, այսինքն ամեն ինչ շատ արագ է փոխվում: Երկրորդը գնալով աճող բազմազանությունն է. աստիճանաբար մենք ունենում ենք կյանքի՝ գնալով ավելի տարբերվող, իրենց բազմազանությամբ իրականությունը հագեցնող ձևեր: Երրորդը իրականության հարաբերականացումն է, երբ մենք ունենում ենք վիրտուալ իրականություն, որն ավելի իրական է, քան իրական իրականությունը, և ստանում ենք մի իրավիճակ, երբ խնդիր է դառնում, թե ինչը համարել իրական, ի՞նչ պետք է ուսումնասիրի սոցիոլոգիան, վիրտուա՞լ իրականությունը, թե՞ իրական իրականությունը:
Մենք շարունակում ենք սա անվանել պատերազմ, այնինչ պատերազմի տակ այլևս մի սահմանում է, որ չի բնութագրում այն իրավիճակը, որն ունենք հիմա: Այսինքն հասկացությունները դառնում են իրականության ոչ թե բացատրության, այլ քողարկման միջոց: Մենք շարունակում ենք կիրառել մեզ ծանոթ հասկացությունները՝ դրանց տակ մտցնելով փոխված իրականությունը:
Բաումանը գտնում էր, որ ժամանակակից իրականության հոսուն արդիականության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, փոփոխություններն ուղղորդված չեն որևէ կերպ, կարող են տեղի ունենալ ցանկացած փոփոխություններ. միակ կայուն բանը անկայունությունն է, միակ բանը, ինչում մենք վստահ ենք, մեր սեփական անվստահությունն է:
Գրականության ցանկ
1. Zygmunt Bauman Liquid Modernity. Cambridge: PolityISBN 0-7456-2409-X
2. Бауман Зигмунт. Мыслить социологически Ин-т “Открытое о-во”. – М.: Аспект-Пресс, 1996.
3. Миллс, Ч. Р.Социологическое воображение М.: Стратегия, 1998.