Play Video

Բուրդյեն գտնում էր, որ մարդիկ (մարդկանց նա անվանում էր ագենտներ) սոցիալիզացվելու՝ հասարակական կյանքում ապրելու ընթացքում, ձեռք են բերում որոշակի հմտություններ, պատկերացումներ և գիտելիք, որ հիմնված է գոյություն ունեցող հասարակական կառուցվածքի վրա: Այդ գիտելիքը, պատկերացումները, կառուցվածքային ընկալումները Բուրդյեն անվանում էր դիսպոզիցիաներ: Եվ ահա այս ագենտները դիսպոզիցիաների ներանձնացնացման հետևանքով ստեղծում են սեփական հաբիթուսը: Հաբիթուսը ոչ այլ ինչ է, քան այդ համակարգային կառուցվածքային ընկալումների և պատկերացումների, մոտեցումների անձնականացված մակարդակը:

Հաբիթուսը նման է լեզվի քերականությանը, այսինքն որպեսզի այդ լեզվով խոսես, պետք է իմանաս դրա կանոնները. ինչպես կազմել նախադասություն, ինչպես ժխտել, ինչպես հարցնել, ինչպես պատմել, այդ կանոնների իմացությունը միաժամանակ կարելի է իրականացնել անվերջ թվով: Ըստ էության՝ Հաբիթուսը սոցիալական կյանքի քերականության իմացությունը թույլ է տալիս պրակտիկաների մակարդակում ունենալ անվերջ թվով իրացվելիք գործողություններ, որոնք բխում են ընդհանուր կանոնների իմացությունից: Եվ հենց սա է, ինչի պատճառով անհատը չի զգում սոցիալական կառուցվածքի այդ ճնշող դերը, որովհետև ինքը և՛ կարողացել է հաբիթուսի միջոցով դարձնել այն իրենը, և՛ ունենալով կոնկերտ դրսևորումների տեսանկյունից բազմազանությունը՝ ունի այդ թվացյալ ազատության զգացողությունը: Եվ սոցիալական ճնշումը զգում է այնքան, որքան օդի ճնշումը:

Գրականության ցանկ

1. Bourdieu, Pierre.Le Sens pratique. — P.: Minuit, 1980. Практический смысл. М.: Институт экспериментальной социологии; СПб.: Алетейя, 2001.

2. Пьер Бурдьё О телевидении и журналистикеМ.: Прагматика культуры, 2002.

3. Бурдье, П.Формы капитала // Западная экономическая социология: хрестоматия современной классики. — М.: РОССПЭН, 2004. 

Դիտեք նաև՝

Search