Play Video

Պիտեռ Բերգերը, որ գրել է «Հրավերք դեպ սոցիոլոգիա» աշխատությունը, որի առաջին գլուխը կոչվում է «Սոցիոլոգիան՝ իբրև ժամանց», բողոքում է, որ սոցիոլոգիայի մասին անեկդոտները քիչ են, և դա համարում է հասարակական ուշադրության պակաս: Նա ասում է, որ եթե մենք հայտնվենք ինչ-որ մի միջոցառման, որտեղ ներկա են հոգեբան և սոցիոլոգ, ապա մարդիկ, իմանալով հոգեբանի առկայության մասին, միանգամից սկսում են տարբեր անեկդոտներ պատմել, և նա հայտնվում է մարդկանց ուշադրության կենտրոնում: Մինչդեռ սոցիոլոգի հանդեպ ուշադրությունը նույնն է, ինչքան ասենք ապահովագրական գործակալի հանդեպ, այսինքն՝ զրոյական է:

Կա Նոբելյան մրցանակի հականիշ մրցանակաբաշխությունը՝ Շնոբելյան մրցանակը, որը տրվում է ամենաանհեթեթ գիտական հետազոտությունների համար: Սոցիոլոգիայի դեպքում մենք ստիպված կլինեինք մի ամբողջ առանձին մրցանակաբաշխություն մտածել՝ Շնոբելյան մրցանակի հավակնող, և մրցակցությունն էլ այնքան մեծ կլիներ, որ ստիպված կլինեին ամեն ոլորտում մի քանի մրցանակ հանձնել:

…Սոցիոլոգիան բնորոշում են իբրև ինտելեկտուալ բարբարոսություն, այսինքն՝ որոշակի մի պրակտիկա է, որի ընթացքում դու կամայական, լեզվական և տեսական սխեմաներ ես մտածում և հասարակությանը ազատ կերպով փորձում ես խցկել այդ սխեմաների մեջ՝ անկախ նրանից, թե որքանով է հասարակությունը դիմադրում այդ սխեմաներին: Ըստ էության՝ այստեղ երկու էական պրոբլեմ կա՝
1) լեզվի կամ տերմինաբանության պրոբլեմը,
2) հասարակության նկատմամբ որոշակի վերլուծական սխեմաներ մտածելու և դրանք կիրառելու պրոբլեմը:
Մեթոդաբանական առումով որքանով է գրագետ ու կոռեկտ հասարակության ուսումնասիրության համար կիրառել այն մոտեցումները, որոնք ընդհանրապես բնորոշ չեն այդ հասարակությանը:

Սոցիոլոգիական լեզվի խնդիրը շատ լուրջ խնդիր է, նույնիսկ որոշ հեղինակներ առաջարկում են առանձին անվանում տալ դրան՝ սոցիոլեզու, և գտնում են, որ այդ սոցիոլեզվին բնորոշ են երկար և խուճուճ արտահայտությունները, որոնք սրբացնում կամ սակրալացնում են գիտությունը: Այսինքն՝ ասելիքի բացակայությունը փոխարինում ես ձևակերպված բարդություններով, և քանի որ դա ոչ ոք չի հասկանում, մտածում են, որ մի շատ կարևոր բան է ասված և շատ խորիմաստ…

Գրականության ցանկ

1. Приглашение в социологию. Бергер Питер, Москва : Аспект-Пресс , 1996, cерия “Гуманистическая перспектива “, http://www.socd.univ.kiev.ua/LIB/PUB/B/BERGER/berger.pdf

2. Карьев Н, Введение в изучение социологии, Петербург, Типография М.М. Стаюлевича, 1907

3. Ритцер Джордж, Современные социологические теории, 5-е издание, Питер, 2002

Դիտեք նաև՝

Search