«Բաց հարց» փոդքասթի հինգերորդ էպիզոդում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը և Ameria խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը քննարկում են քաղաքականությունների մշակման և հանրային կյանքի մեջ հետազոտության և տվյալների ազդեցության պակասի խնդիրը և դուրս են բերում ուղիներ՝ հետազոտությունները դարակներում չթողնելու համար։
Սույն նախաձեռնությունը իրականացվել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ՝ թիվ 72011118LA00002 դրամաշնորհի ներքո, որն իրականացվում է Ընտրությունների և քաղաքական գործընթացների ամրապնդման կոնսորցիումի կողմից: Բովանդակությունը բացառապես ՀՌԿԿ-Հայաստանի պատասխանատվությունն է, և այն կարող է չարտահայտել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի, ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: