«Բաց հարց» փոդքասթի չորրորդ էպիզոդում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը և SPRING PR հետազոտական և PR ընկերության համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Նվարդ Մելքոնյանը քննարկում են հետազոտության վրա հետազոտողի գաղափարական, քաղաքական, սոցիալական պատկերացումների ազդեցությունը, հետազոտական գործունեության սահմանները․ որտե՞ղ է ավարտվում հասկացումը, որտե՞ղ է սկսվում փոփոխությունը։
Սույն նախաձեռնությունը իրականացվել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ՝ թիվ 72011118LA00002 դրամաշնորհի ներքո, որն իրականացվում է Ընտրությունների և քաղաքական գործընթացների ամրապնդման կոնսորցիումի կողմից: Բովանդակությունը բացառապես ՀՌԿԿ-Հայաստանի պատասխանատվությունն է, և այն կարող է չարտահայտել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի, ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: