«Բաց հարց» փոդքասթի երկրորդ էպիզոդում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը և ՀԱՀ դասախոս, Datamotus հետազոտական ընկերության համահիմնադիր Վահե Մովսիսյանը քննարկում են հետազոտական կրթության առանձնահատկությունները Հայաստանում, դրա բացերը և տեղական ու միջազգային փորձի միջոցով դուրս են բերում որակյալ հետազոտող կրթելու ուղիները։
Սույն նախաձեռնությունը իրականացվել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ՝ թիվ 72011118LA00002 դրամաշնորհի ներքո, որն իրականացվում է Ընտրությունների և քաղաքական գործընթացների ամրապնդման կոնսորցիումի կողմից: Բովանդակությունը բացառապես ՀՌԿԿ-Հայաստանի պատասխանատվությունն է, և այն կարող է չարտահայտել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի, ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: