Կյանքի վերջին շրջանում Դերիդան սկսեց ուշադրություն դարձնել նաև տեսողական պատկերներին, նկարվել է երկու ֆիլմում, որոնցից մեկը կոչվում է «Պար ուրվականների հետ», որտեղ Դերիդան խոսում է իր՝ «Մարքսի ուրվականները» աշխատության մասին: Ուրվականների կոնցեպցիան Դերիդայի մոտ բավականին հետաքրքիր հիմքի վրա է դրված. նա գտնում էր, որ ուրվականները այն պատկերներն են, որոնք բնությագրում են մեր ցանկությունը՝ վերակենդանացնել մահացածներին: Այսինքն դրանք այն կոնստրուկտներն են, որոնց միջոցով մենք ապրեցնում ենք մահացածներին: Նա գտնում էր, որ ուրվականներով է լցված մեր ամբողջ իրականությունը, և մեր մոտեցումը նրանց հանդեպ ոչ այլ ինչ է, քան սուգ: Այսինքն սուգը իրականության կառուցման գործընթացում ունի շատ մեծ նշանակություն. մենք ունենք անընդհատ հիշողություն գնացածների մասին և ունենք անընդհատ պարտավորություն պահել այդ գնացածներին: Մենք կարող ենք գնացածներին պահել սգալու միջոցով:
Սուգն այն ցեմենտող գաղափարն է, որ միավորում է Հայաստանը սփյուռքի հետ, և նահատակների վերապրումն ու ուրվականների վերհիշումը ռեալ դառնում է և՛ մեր ինքնության մի մասը, և՛ հասարակության գործընթացների շարժիչ մեխանիզմը:
Կինոյի կարևորագույն առանձնահատկությունը, որը բերում է դեկոնստրուկտիվիստական մոդելին, որի հիմքում տեքստի քանդումն էր՝ ելնելով լոգոցենտրիզմին հակադրվելու վրա: Լոգոցենտրիզմ ասելով՝ Դերիդան հասկանում էր կառույցը միասնականության բերելու ձգտումը, որը մեզ ենթարկեցնում է այդ տրամաբանությանը և թույլ չի տալիս մեզ մտածել այլ բան, քան այդ տրամաբանության ներսում է, իսկ քանդման գործընթացը մեզ թույլ է տալիս ցույց տալ այն խնդիրները, որ ունի լոգոցենտրիստական մոդելը, և այդ քանդելու միջոցով վերակառուցել իրականությունը՝ ստանալով նոր իմաստներ: Դերիդան գտնում, որ կինոն այս նույն բանը կարող է անել մոնտաժի միջոցով:
Քանի որ մենք չենք կարողանում բռնել բառերի նշանակությունը տեքստի մեջ, քանի որ բառերը ոչ շատ միանշանակ են և մեկ տառի փոփոխմամբ կարող ենք բոլորովին այլ իմաստներ ստանալ, ապա կինոյի միջոցով մենք բառերը բռնում ենք՝ նկարահանելով բառերը, այսինքն միաժամանակ պատկերելով բառերը և չխոսելով դրանց մասին: Կինոն դառնում է միջոց՝ գրի ճնշողական դիսկուրսից խոիսափելու և տիրապետող ազդեցությունից դուրս գալու համար:
Չլինելով ծագումով ֆրանսիացի՝ նա սիրահարված էր ֆրանսերենին և գտնում էր, որ լեզուն միակ բանն է, որն ինքը կարող է ինչ-որ ձևով կիրառել իբրև հարթակ, որտեղ կարող է թողնել իր հետքը: Հետքի գաղափարը Դերիդայի համար շար կարևոր էր, նա գտնում էր, որ հետքերն այն միջոցն են, որով մենք կարող ենք ապրել մահը:
Գրականության ցանկ
1. Michel Foucault, Еnglish translations of main works:
- History of Madness(Routledge, 2009)
- The Birth of the Clinic (Vintage, 1994)
- The Order of Things (Routledge, 2001)
- The Archaeology of Knowledge
& The Discourse on Language(Pantheon, 1972) - Discipline & Punish: The Birth of the Prison(Vintage, 1995)
- The History of Sexuality (Vintage, 1990)
1: An Introduction
Vol. 2: The Use of Pleasure
Vol. 3: The Care of the Self
2. Жак Деррида.Эссе об имени — СПб.: Алетейя, 1998. — 190 с.
3. Жак Деррида.Голос и феномен и другие работы по теории знака Гуссерля // Пер. с фр. С. Г. Калининой и Н. В. Суслова; Серия Gallicinium. — СПб.: Алетейя, 1999. — 208 с.
4. Жак Деррида Письмо и различие. Пер. с фр. под ред. В. Лапицкого.— СПб.: Академический проект, 2000. — 430 с.
5. Жак Деррида О грамматологии / Пер. с фр. и вст. ст. Н. Автономовой. — М.: Ad Marginem, 2000. — 512 с.