Գարֆինկելը, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ է էթնոմեթոդաբանությունը, այսպիսի գիտափորձ էր արել. խնդրել էր իր ուսանողներին գնալ տուն և որոշակի ժամանակ իրենց պահել օտարի պես: Դրանով իսկ փորձ էր արել սովորական իրավիճակի մեջ անսովոր էլեմենտը մտցնելով՝ բացահայտել այն՝ որպես կառուցվածք: Եվ երբ ուսանողները հենց այդպես էլ վարվել էին, այնուհետև քննարկվել էին արդյունքները՝ փորձելով վերլուծել, թե ինչ հիմնական ռեակցիաներ են ստացվել ու դրանից ելնելով՝ ինչ կառուցվածքներ են հայտնաբերել, պարզել են, որ ընտանիքների մեծ մասը մտածել էր, որ իրենք հիվանդ են, օրը այնպես չի ստացվել և այլն, այսինքն ամեն կերպ փորձել էին գտնել ոչ նորմալ, ոչ բնականանոն մի գործոն, որը կբացատրի սովորական իրավիճակում ոչ նորմալ վարքը:
Ըստ էթնոմեթոդաբանության հեղինակների՝ սովորական կառուցվածքները ամենակարևոր կառուցվածքներն են, որոնք կարգավորում եմ հասարակության կյանքն ընդհանրապես:
Սոցիոլոգիայի «մարդկային դեմքի» ոչ պակաս կարևոր տարր են սոցիոլոգիական վեպերը: Մենք ունենք շատ օրինակներ, երբ գեղարվեստական խորաթափանց հայացքը բացահայտում է հասարակության գործառնության շատ ավելի կարևոր նրբերանգներ, քան կարելի է բացատրել ինչ-որ տեսությունների շրջանակում: Օրինակները շատ են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հեղինակների մոտ: Օրինակ՝ Նար-Դոսի պատմվածաշարը հայ հասարակության տվյալ ժամանակաշրջանի շատ ավելի լուրջ նկարագրություն է, քան մենք կարող ենք փորձել գտնել որոշ մարդկանց՝ ստիպելով նրանց դառնալ սոցիոլոգ…
Գրականության ցանկ
1. George Herbert Mead, Mind, Self, and Society. Ed. by Charles W. Morris. University of Chicago Press. 1934.
2. Erving Goffman, The Presentation of Self in Everyday Life, University of Edinburgh Social Sciences Research Centre. Anchor Books edition, 1959
3. Альфред Шюц. Избранное: Мир, светящийся смыслом, «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2004. — 1056 с.
4. Garfinkel, Harold. Studies in Ethnomethodology. Englewood Cliffs, NJ: Prentice-Hall, 1967