Play Video
այնուամենայնիվ, Գոռ Ենգոյան | Արման Գրիգորյան

Սովետական մարդկանց համար պատերազմն ապրելու բնական վիճակ էր, նախ, որովհետև կոմունիստական գաղափարախոսությունն ինքնին հարուստների դեմ հռչակված պատերազմ է՝ աշխատավորներն ընդդեմ հարուստների։ Կոմունիստների ստրատեգիաները միշտ եղել են միլիտարիստական, պարտիզանական։ Խրուշչյովի ժամանակ մտավ խաղաղության գաղափարը, և նա անվանում էր դա սիստեմների խաղաղ գոյակցություն։ 

Իրականում խաղաղության գաղափարը շատ նոր է․ չնայած այն գոյություն ունի քրիստոնեությունից ի վեր, ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար ստեղծվել է ՄԱԿ-ը, ինչից հետո էլ փաստացի սկսվել է այդ գործընթացը։ Այնուամենայնիվ, սովորական մարդկանց համար դժվար է հիշել՝ երբ են իրենք խաղաղության մեջ ապրել։

Սակայն, կապիտալիզմին հայտարարված պատերազմը, վերջիվերջո, տարիների ընթացքում վերածվել է գաղափարախոսական պատերազմի, որի մասին մեդիայով տեղեկություններ չէին տրամադրվում․ սա այլ պատերազմ է, որի ժամանակ անմիջականորեն չես հարաբերվում քո պետության սահմանների հետ, որտեղ տեղի են ունենում իրական մարտական գործողություններ։

***

Արվեստը երևակայական, միֆական հիմք ունի, հետևաբար արվեստ հասկանալու կամ այն զարգացնելու համար ամեն ժողովուրդ հենվում է իր սեփական հիմքի վրա՝ ինչ-որ դրական բաներ տեսնելով և փորձելով զարգացնել այդ դրականը։ Սա է պատճառը, որ արվեստագետը միշտ ժողովրդի, աշխատավորի, դժվար ապրողի հետ է, նա միշտ խաղաղության ու սիրո կողմնակից է։ 

Դիտեք նաև՝

Search