Ի՞նչ է նորարարությունը, ինչո՞վ է տարբերվում ստեղծարարությունից, արդյո՞ք այս հատկությունները բնորոշ են բոլոր մարդկանց, ի՞նչ վախերից է պետք ձերբազատվել ստեղծագործ ինքնավստահությունը վերականգնելու համար, ինչո՞ւ է կարևոր այս դարաշրջանում նորարար լինելը: Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխանում են Տիգրան Ճորոխյանը և Նայիրի Շորճեանը:
«Կաղապարից՝ գաղափար» հաղորդաշարի շրջանակներում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի թիմը քննարկում է նորարարությունը տարբեր դիտանկյուններից, կիսվում կենտրոնում կիրառվող գործիքներով, որոնք թույլ են տալիս թե՛ անձնական կյանքում և թե՛ հանրային ու մասնավոր ոլորտներում գլոբալ ազդանշաններն ու միտումները վերածել գիտելիքի՝ մարդակենտրոն, փաստահենք և ճկուն քաղաքականություններ մշակելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար։