Play Video

Պատերազմները հարավկովկասյան տարածաշրջանում (ղարաբաղյան, վրաց-օսական զինված կոնֆլիկտներ) որպես այդպիսին դեռ ավարտված չեն, սակայն բավականաչափ երկար ժամանակ զինադադար է: Այս պայմաններում հարավկովկասյան հասարակությունները մի կողմից պահպանում են միլիտարիզացման հարաբերականորեն բարձր մակարդակ, մյուս կողմից փորձում են հաղթահարել ռազմական դրության հրամայականները և լուծել սոցիալ-տնտեսական զարգացման միանգամայն խաղաղ հիմնախնդիրները: Բայց
«սառեցված» ռազմական կոնֆլիկտների պատճառով առկա է մշտական լարվածություն և ռազմական կոնֆլիկտի վերսկսման հավանականություն:
«Ոչ պատերազմ ոչ խաղաղություն հասարակություններում» և տնտեսության ազատականացումը, և քաղաքականության ժողովրդավարացումը ենթակա են միլիտարիզացման հրամայականներին, արտադրության միջոցների սեփականաշնորհումը չի հանգեցրել ազատ մրցակցության հակամենաշնորհային
ռեժիմի հաստատմանը, իսկ կառավարման ժողովրդավարական ձևերի ինստիտուցիոնալացումը չի վերացրել ավտորիտար վարչակարգերը:
Սոցիոլոգիական տեսանկյունից, նման հասարակություններում բացակայում են բավարար պայմաններ սուբյեկտների միջև հորիզոնական հարաբերությունների արդյունավետ գործառնության համար: Դա ձևավորում է «ոչ պատերազմ ոչ խաղաղություն հասարակությունների» տարբերակիչ առանձնահատկություններից մեկը` չկայացած անցում ուղղահայաց կապերի գերակշռումից հորիզոնական
կապերի գերակայության: «Ոչ պատերազմ ոչ խաղաղություն հասարակություններում» հորիզոնական կառուցվածքի յուրահատկությունները տարրալուծվում են ուղղահայաց կառուցվածքում:
Այդ հասարակությունների քաղաքականացումը անխուսափելիորեն ուղեկցվում է նրա միլիտարիզացմամբ, երբ հասարակության ներքին ինքնակազմակերպման համատեքստում տեղ է գտնում սոցիալական հարաբերությունների վերակառուցումը զինվորական աստիճանակարգության համակերպով: Սոցիալ-
քաղաքական հարաբերությունները ձևավորվում են «ոչ պատերազմ ոչ խաղաղություն հասարակությունների» օբյեկտիվ պայմաններին համապատասխան, որոնց բնորոշ են հնարավոր ռազմական-մոբիլիզացիոն խնդիրների սրացված սպասումներ: Մոբիլիզացումը դառնում է «ոչ պատերազմ ոչ խաղաղություն հասարակություններին» բնորոշ տարբերակիչ հատկանիշ, և դրանց զարգացումը ժողովրդավարացման ուղղությամբ իրականացվում է ոչ մասնակցային, այլ մոբիլիզացիոն դեմոկրատիայի հաստատման միջոցով, որի ինստիտուտները ձևավորվում են հենց ռազմական-մոբիլիզացիոն սպասումների հաշվառումով: Ընդ որում, ճգնաժամայնությունը` որպես «ոչ պատերազմ ոչ խաղաղություն հասարակությունների» բնորոշ հատկանիշ, և գլոբալացումը գործում են տեղական ինքնակառավարման և ժողովրդավարական ենթակայության սկզբունքներին ընդդեմ` ցածրացնելով ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ սոցիալական վստահության մակարդակը:
«Ոչ պատերազմ ոչ խաղաղություն հասարակություններում» հասարակական կարծիքի ինստիտուտը գործում է քաոսի ռեժիմում և բնորոշվում է մեծ շարժունությամբ, հասարակական կյանքում հին, «ռազմական» արժեքներն ու նորմերն այլևս չեն համապատասխանում սոցիալական իրականությանը, իսկ նոր ժողովրդավարական գերապատվությունները դեռևս չեն հաստատվել հասարակական գիտակցության մեջ: Եվ, որպես հետևանք, առաջանում է մարդկանց օտարում քաղաքական որոշումների ընդունման համակարգից, ցածր է քաղաքացիական ակտիվությունը:
Հասարակական կյանքի միլիտարիզացումը դրսևորվում է ոչ միայն բյուջետային ռազմական ծախսերի հարաբերական մեծ չափերի, այլ նաև ռազմական հրամայականներին տնտեսության, գիտության, կրթության և երիտասարդների դաստիարակության, ԶԼՄ-ների քարոզչության, քաղաքական կառույցների և պրակտիկաների ենթակայության տեսքով: Հասարակությունը ստիպված է մարդկանց բարեկեցության համար անհրաժեշտ սակավաթիվ ռեսուրսների զգալի մասը ծախսել ռազմական նպատակների համար, մեծանում է հասարակական բարիքից մարդկանց օտարված լինելու չափը:

Անգլերեն տարբերակը՝

Դիտեք նաև՝

Search