Ինչո՞վ են իրար կապված բռնությունը, բանավոր պատմության ժանրը, խորհրդային բռնաճնշումները, այսօրվա ոլորտային քաղաքականությունները, հանդուրժողականությունը, հայ գրականությունը, կրթության բարեփոխումների ռազմավարությունը, մտագործունեության մեթոդաբանությունը, քննադատական մածողությունը, գողական լեզուն, 2020 թ. պատերազմը…
«Թեմա/ռեմա» փոդքասթի վերջին՝ ամփոփիչ թողարկմանը արձակագիր, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն ու կազմակերպության՝ մարդու իրավունքների ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը և հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը հետադարձ հայացքով քննարկում են փոդքասթի անցած 15 թողարկումները՝ խոսելով «ԵՀՀ համալսարան» շարքի ռազմավարության, ԵՀՀ գործունեության նպատակների մասին, նշում են աջակից կազմակերպություններին, անդրադառնում նրան, թե ինչպիսի արձագանք են ստացել բարձրացված թեմաները հանրության շրջանում, և որոնք են լինելու ԵՀՀ հետագա քայլերը: