Play Video

🔹 Ո՞րն է արտահայտման ազատությունը, որտե՞ղ են գծվում դրա սահմանները։
🔹 Ինչպե՞ս են իրար փոխկապակցված արտահայտման իրավունքը, օրենքը, բարոյական նորմերն ու գրաքննությունը։
🔹 Ի՞նչ է փոխել համացանցը ազատության ընկալումների մեջ։
🔹 Արդյո՞ք սոցիալական մեդիան պիտի վերահսկվի պետությունների կողմից, թե՞ այս հարցն այնուամենայնիվ յուրաքանչյուրիս ներքին պատասխանատվության դաշտում է։

«Թեմա/ռեմա» փոդքասթի հերթական թողարկման մեջ այս հարցերն են քննարկում հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանն ու գրող, լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը՝ հենվելով 2009 թվականին ԵՀՀ աջակցությամբ պարոն Պասկևիչյանի և այլոց կողմից հեղինակած երկու ֆիլմերին՝ «Զուգահեռ իրականություն» և «Ներթափանցում»։

«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։

Դիտեք նաև՝

Search