Play Video
Մեր իրականության «Ուժեղ ոճը» | Մարիամ Կարապետյան

Հայստանյան վերլուծական խոսքը մեզ հաճախ «ստերիլ» է թվում. դրանում բացակայում է «ուժեղ» տարրը, որը կարող էր այլընտրանք դառնալ հասարակության համար: Հումանիտար նոր կատեգորիաներն ու տեսություններն այստեղ եղանակ չեն ստեղծում. դրանք զուրկ են մարդկանց մտքերը փոխելու ներունակությունից: Թվում է՝ նոր միտքը ստեղծողների ու սպառողների շրջանակը համընկնում է, և չկա զանգվածային ազդեցության հասնելու իրական հնարավորություն:
Մենք ուժեղ հռետորության ժամանակներում ենք ապրում. հայհոյախոս և կտրուկ հռետորն ավելի շատ հետևորդներ կունենա, քան ծանրակշիռ փաստարկներ օգտագործողը:

***

Անհրաժեշտ է, ի հակակշիռ պոպուլիստական խոսքի, որոշակի դիսկուրսներ ակտիվացնել: Պոպուլիզմը ծագում է որպես էլիտիզմին հակակշիռ. իշխող վերնախավը միշտ ծնում է էգալիտարիստական հակազդեցություն: Այնուամենայնիվ, ավելի լայն դիտարկելով էլիտաների տեսությունը՝ կարող ենք տեսնել, որ ընտրախավերը տարբեր տեսակների են լինում՝ տնտեսական, քաղաքական, արժեքային և այլն: Սրանք որոշակի հավասարություն են հաստատում հասարակական սեկտորների միջև: Անհրաժեշտ է, որ Հայաստանում ակտիվանան արժեքային ընտրախավերը և ալտերնատիվ ռազմավարություններ առաջարկել:

Դիտեք նաև՝

Search