Play Video

Ի՞նչ աշխատանք է իրականացնում ֆինանսիստը, ի՞նչ է ֆինանսական գրագիտությունը։

Մարի Ամիրխանյանի «Ինքնորոշում» հեղինակային շարքի այս հանդիպումը նվիրված է ֆինանսների ոլորտին։ Այս մասնագիտությունն անհրաժեշտ է հասարակության պատշաճ կենսագործունեության և տնտեսության տարբեր ոլորտներում ֆինանսական հարաբերությունների ձևավորման ու կանոնակարգման համար:

Ոլորտի մասնագետն իրականացնում է ժամանակակից ձեռնարկության ‎ ‎ֆինանսական կառավարումը, կայացնում է ինքնուրույն որոշումներ, լուծում է խնդիրներ` ղեկավարվելով ֆինանսատնտեսական բնագավառի, պետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներով:

Մասնագիտության ընտրությունը ժամանակակից մարդու առջև դրված կարևորագույն հարցերից մեկն է: «Ինքնորոշում» նախագիծը նվիրված է ժամանակակից մասնագիտություններին և նրանց հոգեբանական նրբություններին:

Դիտեք նաև՝

Search