Play Video

Իմ ստեղծագործության հիմքում ընկած է էսթետիկան և դրանով ապրելու հավատը: Ես վստահ եմ, որ ինչ – որ ժամանակ հետո, այնուամենայնիվ, տեղի կունենա մարդու և բնության հաշտեցումը: Աշխատանքը կվերափոխվի խաղի, իսկ Գեղեցկությունն աշխարհում կսահմանի իր կարգուկանոնը: Գեղագիտական ընկալումն էականորեն ինտուիտիվ է: Ազատ սինթեզի ճանապարհով այն արարում է գեղեցիկը․ դա նպատակասլացությունն է առանց նպատակի, օրինաստեղծումն առանց օրենքի: Ես արվեստում կարևորում եմ գեղեցկությունն իբրև գեղարվեստական օտարվածություն, որը հակադրված է պրագմատիկ աշխարհին:

***

Մարմինը մեզ կապում է ծննդյան և մահվան, ցավի և հաճույքի, արդարության և բռնության երևույթներին:
Այսինքն, եթե չհիշես մարմնիդ մասին, չտեսնես մարմնի պատկերներ, չես էլ նկատի, որ գոյություն ունի իրականություն:
Ինչպես ուշաթափությունից կամ քնից արթնացած մարդը շոշափում է իր մարմինը՝ արթմնի վիճակը արձանագրելու համար, այնպես էլ պատկերված մարմինը արձանագրում է իրականությունը՝ իր բոլոր արտահայտություններով:

Դիտեք նաև՝

Search