Աննա Մինասյանի «Բարեփոխումների օրակարգեր» փոդքասթը նվիրված է հայաստանյան և վրաստանյան ինստիտուցիոնալ ոլորտներում բարեփոխումների ընթացքի վերլուծությանը ու փորձագետների միջև փորձի փոխանակմանը: Փոդքասթի հյուրերն են տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնող մասնագետներ՝ Հայաստանից և Վրաստանից՝ հեռակապով:
Փոդքասթի հինգերորդ էպիզոդը նվիրված է ոստիկանության բարեփոխումներին: Հաղորդման հյուրերն են Դանիել Իոաննիսյանը՝ Հայաստանից և Վախթանգ Խմալաձեն՝ Վրաստանից:
Հաղորդաշարը պատրաստվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության օժանդակությամբ: