Աննա Մինասյանի «Բարեփոխումների օրակարգեր» փոդքասթը նվիրված է հայաստանյան և վրաստանյան ինստիտուցիոնալ ոլորտներում բարեփոխումների ընթացքի վերլուծությանը ու փորձագետների միջև փորձի փոխանակմանը: Փոդքասթի հյուրերն են տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնող մասնագետներ՝ Հայաստանից և Վրաստանից՝ հեռակապով:
Փոդքասթի տասներկուերորդ էպիզոդը նվիրված է սոցիալական ծառայությունների բարեփոխումներին: Հաղորդման հյուրերն են Հայաստանի և Վրաստանի պատգամավորներ Զարուհի Բաթոյանը և Բեքա Լիլուաշվիլին:
Հաղորդաշարը պատրաստվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության օժանդակությամբ: