Play Video

«Ֆոտոալբոմ» հաղորդման հաջորդ հյուրը կրթական ծրագրերի համակարգող Արմինե Տեր-Ղևոնդյանն է, ում հետ մենք փոքրիկ պատմական էքսկուրս կատարեցինք Հայաստանով և հայկական հարևան գաղութներով՝ նախ Շահ Աբասի հրամանով դուրս գալով Արարատյան երկրից և ապա՝ հարյուրամյակներ անց վերադառնալով արդեն Խորհրդային Հայաստան։

Ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում։ Հաճախ տրվող այս հարցերի պատասխանները տարբեր կարող են լինել։ Էլ ավելի հաճախ այդ հարցերի պատասխանները բխում են ընտանիքի անցյալից։ 21-րդ դարում ընտանիքի անցյալն ուսումնասիրելու համար միջոցները շատացել են, իսկ մենք առաջարկում ենք դրանց հետ աշխատանքի լուծումներ։ «Ֆոտոալբոմ» հաղորդաշարը բացառիկ ճանապարհորդություն է՝ դեպի անցյալ՝ հին հարցերին նորովի պատասխանելու հույսով։

Դիտեք նաև՝

Search