Հուսահատության, անորոշության, անվստահության մթնոլորտը հետպատերազմական Հայաստանում դժվար է դարձնում ժողովրդավարության կարևորության մասին խոսակցություններ վարելը։ Այնուամենայնիվ, պետք է հստակ արձանագրել, որ սա կոնկրետ իրադարձությունների և ճգնաժամի արձագանք է եղել և չի կարող պայմանավորված լինել համակարգի ժողովրդավարական կամ հակաժողովրդավարական լինելու հետ։ Ժողավրդավարական ինստիտուտների կայացած չլինելը կարող է նոր լուրջ սպառնալիքներ ստեղծել անվտանգության համար։
Տարիներ շարունակ հավասարության իրավունքի հենքերը դնելու փորձեր են ձեռնարկվում, որոնք ձախողվում են մեր իսկ կարծրատիպերի, վախերը մանիպուլացնելու հետևանքով։ Վերջին շրջանում շատ էր քննարկվում նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգից հիասթափվելու հարցը։ Մենք մասն ու պատասխանատուն ենք այդ ձևավորված համակարգի, և կարևոր է գիտակցել գործիքակազմի կարևորությունը՝ պետական մակարդակով քայլեր ձեռնարկելով համակարգի բարելավման համար։