Play Video

Կիլիկիա թաղամասը հիմնադրվել է 1950-ականներին. առաջին բնակիչներն էին 1940-ականներին հայրենադարձված մարդիկ և Ապարան քաղաքից տեղափոխվածները: Կողք կողքի ապրում էին բացարձակապես տարբեր մշակույթներ կրող մարդիկ` նորեկները և Երևանի ամենաավանդապաշտ բնակիչները` ապարանցիները:

Կիլիկիայում կյանքի և այս տարօրինակ համակեցության մասին պատմում է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Երևանի տարբեր թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը` իր թաղի մասին:

Դիտեք նաև՝

Search