Play Video
Մեր թաղը #2 Չարբախ | Դավիթ Հակոբյան

«Չարբախ» բառը երկու արմատ ունի․ պարսկերեն «չահար» (չորս) և «բաղ» (այգի) բառերից է կազմված։ Թաղամասի ողջ տարածքում մեծ այգիներ են եղել պարսկական տիրապետության ժամանակ։ Զարմանալիորեն Սպահան քաղաքում նույնպես կա «Չարբախ» անունով մի մեծ թաղամաս, կենտրոնում էլ՝ հայկական եկեղեցի։

Չարբախում կյանքի մասին պատմում է դերասան Դավիթ Հակոբյանը:

«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Երևանի տարբեր թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը` իր թաղի մասին:

Դիտեք նաև՝

Search