Անկախացումից հետո հանրային տարածքների հանդեպ վերաբերմունքի փոփոխության, 3-րդ մասի առաջին շենքերի, «Միկա» մարզադաշտի հետ կապված հիշողությունների և իր հարազատ թաղամասի հետ կապված կարծրատիպերի մասին է պատմում արձակագիր Սարգիս Հովսեփյանը։
«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Երևանի տարբեր թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին: