Play Video
Անորոշություն և ինքնորոշում. Մանվել Սարգսյան | Դիմադրության իրավունք

Եթե խոսում ենք մարդու կամ մարդկային խմբի դիմադրության մասին, ուրեմն գոյություն ունի ճնշում: Մարդիկ կամ ենթարկվում են այդ ճնշմանը կամ դիմադրում են: Ես միշտ հարց եմ տալիս նպատակի մասին. նպատակը ո՞րն է: Ինչու՞ է մարդ դիմադրում մի բանի, ինչն իրեն դուր չի գալիս: Շատ խնդիրներ ծագում են այն ժամանակ, երբ մարդ լավ չի հասկանում նպատակը՝ ինչի՞ է ցանկանում հասնել դիմադրության ճանապարհով:

Ցանկացած քայլ, որը մարդ ձեռնարկում է, պետք է պարզ և հստակ տանի նպատակի: Ժամանակակից աշխարհում, որևէ քայլ ձեռնարկելիս, մարդ պետք է անպայման մտածի՝ որն է այդ քայլի նպատակը:

Ի՞նչ է ինքնորոշումը: Ինքնորոշումը ընտրություն է անորոշ վիճակում: Ի՞նչ ընտրություն է մարդն անում մի վիճակում, երբ անորոշություն է: Ի՞նչ է կատարվում մարդու հետ, եթե նա իսկապես անորոշ վիճակում ինքնորոշվում է: Նա ընտրություն է անում, որտեղ պարզ ու հստակ երևում է՝ ինչ նպատակ ունի այս իրավիճակում այդ մարդը, ի՞նչ սկզբունքներ և արժեքներ ունի նա:

Անկախություն հայտարարելու պահից ի վեր դու արդեն ուրիշ պետություն ես: Ես գտնում եմ, որ ղարաբաղյան շարժումը դասական ինքնորոշման օրինակ է՝ լավագույններից մեկը: Դիմադրությունը սկսվում է այն կետից, երբ դուք հստակեցնում եք ձեր նպատակը, սկզբունքները, արժեքները, գնահատում եք իրավիճակը և որևէ մեկի առաջին իսկ հակադիր որոշմանը դուք պատասխանում եք՝ «Մենք չենք ենթարկվում, մենք ձեզ չենք ճանաչում»: Այստեղից էլ ամեն ինչ սկսվում է:

Դիտեք նաև՝

Search