Play Video

Շարքն իրականացված է Հայնրիխ Բյոլ hիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ

Ինչո՞ւ չկարողացանք ձևավորել իմաստուն էլիտա, որ երկրորդ պատերազմը չլիներ և դեպի խաղաղություն գնայինք: Մենք ապրում ենք ասիմետրիկ, հիբրիդային պատերազմների դարաշրջանում. խնդիրը, ինչպես ասում են ֆրանսիացիք, սուբյեկտի մեջ է: Կարող ենք տարբեր լուրեր լսել պատերազմի մասին, սակայն, լուրը գոյություն, իսկ ընկալումը՝ ոչ: Պատճառն այն է, որ մենք մնացել ենք մոդեռն դարաշրջանում և չունենք գլոբալացված մտածողություն: Մենք պատրաստ չէինք խաղաղության, և դրա պատճառներն էմոցիոնալ էին. մեր մտածողությունը փակ էր էմոցիոնալ տեսակետից: Պատերազմի մասին նոր մտածողություն կարող է բերել միայն գրականությունն ու արվեստը, որը ներկա չէ մեր մտածողության մեջ ու մեր դասագրքերում:

Խորհրդային միության անկումից անցել է 30 տարի, բայց խորհրդային իներցիան դեռ զգացվում է, հատկապես՝ քաղաքական գործիչների մեջ: Քաղաքական գործիչները չեն կարող մտածողություն փոխել ու, ընդհանրապես, հիմնվում են զանգվածի ստերեոտիպների վրա՝ չարաշահելով դրանք: Մտածողությունը փոխում են ստեղծագործող մարդիկ: Ինչպե՞ս արվեստի և գրականության միջոցով ստեղծել աշխատող համակարգի ողնաշար: Առաջին փորձերը դեռևս պատկանում են Խաչատուր Աբովյանին, որը «Վերք Հայաստանի» վեպով փորձում էր մտածողություն և կրթություն ձևավորել:

Դիտեք նաև՝

Search