Հանրայինի ու մասնավորի շուրջ մեր ընկալումների ու պատկերացումների մասին, և թե ինչ դեր ունի քաղաքական և պատմական ժամանակն այս հարցում, զրուցում են Նազելի Օհանյանը, պատմաբան Զոհրաբ Գևորգյանը և քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Վահե Գևորգյանը:
Մեր կենսակերպը հաճախ ավելին է պատմում մեր մասին, թե ով ենք մենք, ինչ ձգտումներ ունենք, ինչ ենք ժառանգել անցյալից, ինչ սովորույթներ ունենք և թե ինչպես են դրանք փոխակերպվում։ «Ապրելակերպ» հաղորդաշարը զրույց է առօրեականության, կենցաղի, մշակույթի և անհատի ամենօրյա պրակտիկաների ու ծեսերի մասին: