Play Video

“Մասնակցային գործընթաց” եզրույթը կարող ենք բնութագրել որպես թե՛ հասարակական հարաբերությունների մշակույթ, և թե՛ հասրակության տարբեր սեգմենտների մասնակցության ձևեր` վարչական, կուսակցական, պետական կառավարմանը: Մասնակցային գործընթացի ֆորմալ (օրինականացված) և ոչ ֆորմալ (ինքնակառավարման) ձևերը գոյություն են ունեցել մարդկության պատմության ողջ ընթացքում: ՀՀ կառավարման հիմքում ընկած է մասնակցային գործընթացը՝ որպես ինստիտուտ և որպես քաղաքացու հիմնարար իրավունք:

Մասնակցային գործընթացի արդյունքում ուղղահայաց կառուցվածք է գոյանում՝ ֆորմալ, ընտրված իշխանությունը, քաղաքացիական հասարակությունն իր բազմաթիվ հատվածներով՝ կամավոր տարատեսակ միություններով, երակարաժամկետ ու կարճաժամկետ շարժումներով և այլն:

Ֆորմալ մասնակցային գործընթացը ամրագրված է օրենքով պետական կառույցների կողմից և վերաբերում է ընտրված իշխանությանը՝ տեղական կառավարման մարմիններին, ազգային ժողովին և այլն: Ֆորմալ մասնակցային գործընթացը խափանվում է, օրինակ, երբ համայնքում որոշումները կայացվում են անմիջապես համայնքապետի կողմից՝ տեղական կառավարման մարմինը (ավագանին) շրջանցելով:

Ոչ ֆորմալ մասնակցային գործընթացը կրում է քաղաքացիական ինքնակազմակերպման ձևը, սակայն Հայաստանում այդ գործընթացը ձգտում է ինստիտուցիոնալացման: Դրա օրինակն են ԶԼՄ-ները, որոնք թերևս հաճախ են վերահսկելի դառնում իշխանական համակարգի կողմից և կամ ընտրողաբար են հասարակական կարծիք ձևավորում: Կարևոր դեր են խաղում ՀԿ-ները, որոնց ակտիվության շնորհիվ Հայաստանում ձևավորվել է իրավապաշտպանական, բնապահպանական, հասարակական շարժումների ինստիտուտ:

Այսօր Հայաստանում մասնակցային գործընթացը ինքնակարգավորման ճանապարհով գտնում է միանգամայն քաղաքակիրթ ձևեր:

Դիտեք նաև՝

Search