Play Video
Արդարադատության և անվտանգության համադրում | Աղասի Մարգարյան

Թավշյա հեղափոխությունից հետո վերախմբագրումներ եղան ոչ միայն հայաստանյան քաղաքական դաշտում, քաղաքական համակարգում և հասարակական-քաղաքական ընկալումների մեջ. վերախմբագրումների ենթարկվեցին քարոզչական և պրոպագանդիստական թեզերը, թիրախները և մոտեցումները: Այս ամենն արտահայտվում էր ոչ միայն լրատվամիջոցների, այլ նաև քաղաքական շրջանակների տեքստերում, հարցազրույցներում, հայտարարություններում և այն բոլոր տեղեկատվական հարթակներում, որոնք ձևավորում են ընդհանուր հանրային կարծիք:
Այս հարթակները սահմանափակված չէին միայն քաղաքական կուսակցություններով. կային նաև քաղաքական խմբակներ, հասարակական կազմակերպություններ, որոնք թավշյա հեղափոխությունից հետո վերածվեցին քաղաքական կուսակցությունների:

Ներկայիս իշխանությունների նկատմամբ առաջ քաշված քննադատական, քարոզչական թեզերը բազմաշերտ էին. քննադատվում էր նոր իշխանության երիտասարդությունը, անփորձությունը, պաշտոնյաները մեղադրվում էին ոչ ադեկվատ և ոչ կոմպետենտ լինելու համար:
Որոշակի հարթակների կողմից առաջ քաշվեցին արդարադատության և երկրի անվտանգայնության հայեցակարգերի հակասության թեզեր: Հաճախ այդ թեզերը լատենտ բնույթ ունեին և ընդհանուր քարոզչության մի մաս էին կազմում: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բավականին ուղղորդված շեշտադրումներ կան հենց այդ հատվածների վրա (արդարադատություն և անվտանգություն), որոնք ոչ միայն հակադրվում են իրար, այլև որոշ դեպքերում ներկայացվում էր, որ արդարադատության իրականացումը հակասում է երկրի անվտանգությանը: Նույնիսկ խոսվում էր բանակի, զինված ուժերի հեղինակազրկման, մարտական ոգին կոտրելու մասին: Այս տերմինները և՛ էմոցիոնալ, և՛ քարոզչական ու գաղափարական շերտ էին ստեղծում:
Առիթը մի քանի դատական, իրավական գործընթացներն էին՝ բանակում մի շարք չարաշահումների բացահայտումը համապատասխան մարմինների կողմից, հայտնի գեներալներից մեկի ձերբակալությունը, որն առաջին պահին շոկային իրավիճակ էր ստեղծել:

Դիտեք նաև՝

Search