🔹 Հայ հասարակությունն ի՞նչ է հասկանում կանանց նկատմամբ բռնություն և ընտանեկան բռնություն ասելով:
🔹 Որքանո՞վ է հայաստանյան հասարակությունը հանդուրժող բռնության նկատմամբ:
🔹 Ինչո՞վ են տոհմացեղային հարաբերությունները տարբերվում ժամանակակից ընտանեկան հարաբերություններից:
🔹 Ինչպե՞ս է երկխոսության մշակույթը բացառում բռնության մշակույթը:
Զրուցում են Աննա Մինասյանը, սոցիոլոգներ Գայանե Հովակիմյանը, Սոնա Բալասանյանը և մարդաբան Աղասի Թադևոսյանը։
«Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց» հաղորդաշարում քննարկում ենք Եվրոպայի Խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան»․ խոսում ենք փաստերով, հասկանալի լեզվով և սառը գլխով։