Play Video
Iranians in Armenian society/ Պարսիկները հայկական հասարակությունում

:Բուն TV-ն ներկայացնում է մեր գործընկերների անդրադարձը Հայաստանում բնակվող իրանցիների խնդիրներին: Ֆիլմն արտադրվել է հայ-իրանական թիմի կողմից՝ OPEN Media Hub-ի աջակցությամբ:
Լրագրող՝ Բաշիր Սայահ
Ռեժիսոր՝ Արսեն Մովսիսյան
Օպերատոր՝ Դավիթ Շախբաթյան, Արսեն Մովսիսյան
Ձայնային օպերատոր՝ Դավիթ Շախբաթյան
Մոնտաժ՝ Դավիթ Շախբաթյան

Որպես մի քանի ամսով Իրանից ներգաղթած և Հայաստանում ապրող անհատ լրագրող, ես նկատել եմ, որ կան իրավիճակներ, որոնք համեմատելի են իմ սեփական մշակույթի հետ. ենթադրում եմ, որ դրանք կարող են փոխառնվել, և իմ հայրենակիցները օգտվում են այդ հնարավորությունից: Քանի որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, իրանցիների համար շատ ավելի դժվար է հիմա, քան երբևէ. նրանցից շատերը արտագաղթել են հարևան երկրներ, ինչպիսին Հայաստանն է, և այժմ չունենալով ինտեգրված համայնք, միևնույն կարգավիճակում են: Ունենալով հայ ընկերներ ու կոլեգաներ՝ պատկերացում ունեմ հայ-պարսկական միջմարդկային փոխհարաբերությունների մասին։ Ականատես եմ եղել տարբեր իրանցիների կենսակերպին, ովքեր այստեղ ապրելու համար շատ դժվարություններ են կրել և անցել ինքնության փոփոխության և փոխառման փուլ: Այս պատմական իրավիճակը միտք է տալիս պատկերել իրանցիների կյանքը և բարքերը այստեղ:

Վավերագրական ֆիլմում մենք կտեսնենք աշխատավայր, տուն, ինչպես նաև իրանցիների հավաքատեղիներ: Քանի որ սա լայնածավալ երևույթ է, մեզ պետք է անհատների ամբողջական պատկերը համայնքի սրտում, որքան էլ ցրված այն լինի:

Ինքնության փոխառման (պահպանման) հստակ տեսլականը կերևա տարբեր հարցազրույցների և հետազոտությունների միջոցով: Այս վավերագրության նպատակն ամենից առաջ գրանցելն է իրանցիների և ընդհանրապես ողջ հարևանության համար շատ կարևոր պատմական իրադարձությունները և պահպանել դրանք ապագայի համար, և երկրորդը` հասկանալ, թե ինչպես են իրանցիները կարողանում պահել իրենց ժառանգությունը և արժանապատվությունը օտար երկրում

Դիտեք նաև՝

Search