Play Video
[Գլոկալ] Միջազգային դատարաններ I Եղիշե Կիրակոսյան

Երիտասարդ պետությունների կայացման համար, ինչպիսին օրինակ Հայաստանն է, միջազգային իրավունքի դպրոցի կայացման խնդիրը միշտ առկա է։ Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է տարածաշրջանային և միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունների միջոցառումներին, որոնք ունեն դատական մարմիններ և որոնք կարող են անմիջականորեն ազդել թե՛ Հայաստանի դատական համակարգի, և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։

Եվրոպական դատարանը եվրոպական, արժեքային, մարդու իրավունքների համակարգը զարգացնող ինստիտուտ է, իսկ ՄԱԿ-ի միջազգային դատարանը միջազգային հանրությունում հիմնական միջազգային դատական ատյանն է։

Եվրոպական մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ չնայած կոնվենցիայի առկայությանը, որտեղ ամրագրված են հիմնական իրավունքները կամ երաշխիքները, դատարանի դերը անխուսափելի է։ Դատարանն իր կայացրած վճիռներում կոնվենցիան համարում է կենդանի փաստաթուղթ՝ ժամանակին համահունչ մեկնաբանելով կոնվենցիայի դրույթները և պահպանելով հիմնական արժեքային առանցները, որոնք ի սկզբանե մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանության մեջ ֆիքսվել են որպես տեսլական։

Դիտեք նաև՝

Search