Ինչո՞վ են տարբերվում դավադրությունների մասին տեսությունները և դավադրապաշտական տեսությունները, ե՞րբ են վերջիններս հասարակության համար խնդիր դառնում և ի՞նչ ազդեցություն ունեն սողացող պատերազմի պայմաններում, 5-րդ շարասյան կամ հողեր հանձնելու մասին խոսակցությունները նույնպե՞ս դավադրապաշտական տեսություններ են, և արդյո՞ք այս ամենի դեմ հնարավոր է պայքարել մեդիագրագիտության միջոցով:
«Երևակայելով ներկան» հաղորդաշարի հաջորդ թողարկման հյուրերն են քաղաքական փիլիսոփայության մասնագետ Լևոն Բաբաջանյանը և քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Զրույցը վարում է Աղասի Թադևոսյանը: