Play Video
այնուամենայնիվ, Արսեն Գասպարյան | Արթուր Գրիգորյան

Պատերազմի ընթացքում բնապահպանության հարցն առաջ եկավ, երբ իմացանք ֆոսֆորային զենքի կիրառման մասին։ Այս հարցում կարևոր էր բնապահպանների արձագանքը․ ավելի քան 50 հասարակական կազմակերպություն միավորվեց և աշխարհի առաջատար բնապահպանական կառույցներին և այլ մարմիններին նամակ հղեց այն մասին, որ ֆոսֆորային զենքի կիրառման կասկածներ կան։ 

Նման աղետները չեն սահմանափակվում կոնկրետ տարածքներով․ պատերազմը լրջորեն անդրադառնում է շրջակա միջավայրի վրա։ Բնապահպանությունը նույնպես պետք է գործի սահմաններից դուրս, և երբ տեղի են ունենում նմանատիպ դեպքեր, միջազգային հանրությունը պետք է պարտադիր արձագանքի։ Սակայն պատերազմի ժամանակ համարյա 100 հասարակական կազմակերպության ուղղված նամակները գրեթե անպատասխան մնացին՝ բացառությամբ մեկ-երկու արձագանքի։

Այս և մի շարք այլ իրադարձություններ վկայում են այն մասին, որ ցանկացած խնդիր լուծելու համար պետք է ունենալ կապեր, լոբբինգ անել, աշխատանք կատարել այդ ուղղությամբ։ Բնապահպանության առումով մեր երկիրն անպատրաստ էր նման միջադեպի։ Նույնի մասին է վկայում, օրինակ, Արցախում տեղի ունեցող ՀԷԿաշինությունը․ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ռազմական գործողությունների ժամանակ առանձնահատուկ կարևորություն էր տրվում ֆինանսական արժեք ներկայացնող սարքավորումներին, որոնք հապճեպ հեռացվում էին վտանգավոր տարածքներից։ 

ՀԷԿ-երը, անտառահատումները, բնական պաշարների, հանքավայրերի գերշահագործումն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ի վերջո հանգեցրեց նրան, որ առնվազն քաղաքական մակարդակում մենք օտարվեցինք այս խնդիրներից ու այս տարածքներից։ Սա իր հերթին կարող է բերել նրան, որ մենք այլևս չենք ունենա կենսունակ և կայուն էկոհամակարգեր, նորմալ գյուղատնտեսություն, և վաղ թե ուշ կլքենք այս տարածքները, ինչի վառ օրինակ է Դաստակերտը։

Դիտեք նաև՝

Search