Play Video

Վիշտը սուր հուզական արձագանք է, որը մարդն ունենում է հարզատի, սիրելի մարդու կորստի դեպքում: Սա մենք ընկալում ենք որպես անընդհատ մի գործընթաց, բայց դրանում կան փուլեր, որոնցից, հաջորդաբար մեկից մյուսին անցնելով, մարդը կարողանում է հաղթահարել իր վիշտը և ի վերջո ապաքինվել, նորոգվել, դուրս գալ վշտից: Լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ մարդ կանգ է առնում վշտի փուլերից որևէ մեկում և չի կարողանում հաղթահարել վիշտը: Սա շատ հաճախ հանդիպող երևույթ է. հատկապես շատ անսպասելի, ծանր, անժամանակ կորուստների դեպքում, ինչպես նաև սա մեծապես կախված է մարդու սթրեսադիմացկունությունից, մարդու հոգեկան կայունությունից, ամրությունից և պատրաստվածությունից:

Կորստից անմիջապես հետո՝ առաջին երկու օրերի ընթացքում, մարդն ունենում է շոկի զգացում և կարծես ոչ մի կերպ չի կարողանում ընդունել և հավատալ, որ այդ դեպքը տեղի է ունեցել և իր բոլոր գիտակցական ուժերով փորձում է պայքարել այդ իրողության և իրականության դեմ:

Այդ երկու օրերից հետո՝ առաջին շաբաթվա ընթացքում, մարդն անցնում է ողբի և մեղադրանքի, մեղքի զգացման, ինչ-որ տեղ նաև իրականության հետ պայքարելու փուլերի միջով: Չնայած որ այս բոլոր զգացումների մեջ գերակշռողը թախիծն է, մարդն ունենում է նաև շատ տարբեր և հակասական զգացումներ՝ զայրույթ, հանգուցյալի հանդեպ մեղադրանք, մեղադրանք տարբեր մարդկանց հանդեպ, ովքեր կարող էին կամ չէին կարող կանխարգելել այդ իրողությունը, մեղադրանք ինքն իր հանդեպ:

Դիտեք նաև՝

Search