Սերունդ ԵՎՕՖ-ն երիտասարդական հաղորդաշար է երիտասարդներին հուզող հարցերի մասին։ Այս թողարկման մեջ Ղազար Թեքնեջյանը և Անի Կոջոյանը զրուցում են քննադատական մտածողության մասին, թե ինչով է այն տարբերվում մտածողության այլ ձևերից և շերտերից, ինչու է կարևոր ժամանակակից մարդու կյանքում, և ինչ հմտություններ են անհրաժեշտ քննադատական մտածողությունը զարգացնելու համար։