Սերունդ ԵՎՕՖ-ի հերթական էպիզոդում Քրիստիանն ու Միլենան զրուցում են դիզայներ, ոճաբան, «Ջհանգիրյան» հագուստի բրենդի հիմնադիր Նարեկ Ջհանգիրյանի հետ, որը պատմում է Եվրատեսիլ 2023-ի «Փիրուզագույն գորգ»-ի համար Բրունետի հագուստը ստեղծելու, իր մյուս համագործակցությունների եւ Հայաստանում դիզայներ, ոճաբան լինելու շուրջ ընկալումների մասին։
Այս եթերաշրջանում հյուրընկալվում են որևէ ոլորտում ինքնուրույն հաջողության հասած կամ այդ ոլորտում փոփոխություն բերած երիտասարդներ։