Play Video
Պարենային անվտանգություն և սննդի անվտանգություն | Դավիթ Պիպոյան

Սպառողներից շատերին թվում է, թե պարենային անվտանգությունն ու սննդամթերքի անվտանգությունը նույնական են, սակայն իրականում գործ ունենք երկու շատ կարևոր, բայց տարբեր հասկացությունների հետ:|

Թերևս ավելի գլոբալ խնդիր է պարենային անվտանգության կամ պարենային ապահովության խնդիրը: Տարիներ շարունակ պարենային անվտանգությունը կամ պարենային ապահովությունը կապել են տվյալ երկրում գյուղատնտեսական ապրանքների արտադրության քանակների, ինքնաբավության տոկոսի, և ոչ թե սնուցման, պարենի հասանելիության խնդիրների հետ: Մինչդեռ պարենային անվտանգությունն ունի երեք շատ կարևոր բաղադրիչ` պարենի ֆիզիկական առկայություն, պարենի տնտեսական հասանելիություն և պարենի օգտագործում:

Սննդամթերքի անվտանգությունը պատշաճ կառավարման համակարգի միջոցով ապահովվող երաշխիք է, որ սննդամթերքի նպատակային օգտագործման դեպքում այն չի կարող մարդու օրգանիզմի վրա բացասական ազդեցություն թողնել: Անվտանգության կառավարման համակարգ պետք է լինի թե առաջնային արտադրություններում (թունաքիմիկատների կիրառության, կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղերի կիրառության բացառում), թե վերամշակման փուլում (պատշաճ հիգիենիկ գործելակերպ) և թե իրացման ցանցում ու հանրային սննդի կետերում: Այժմ մեծ տարածում ունի սննդամթերքի` ռիսկի վրա հիմնված անվտանգության համակարգը:

Դիտեք նաև՝

Search