Play Video
  • Արդյո՞ք պակաս խտրական է հասարակական շարժումների լեզուն:
  • Կա՞ն արդյոք կանանց շարժումներ Հայաստանում:
  • Ինչպե՞ս է այդ շարժումների լեզուն ազդում քաղաքացիական լեզվամտածողության վրա:

***

«Դեմ եմ»-ի տեքստերը չեն պարունակում ակնհայտ խտրական տարրեր, սակայն առաջնորդողների շարքերում կանայք չկան. հարթակ են բարձրանում տղամարդիկ: Շարժման գաղափարախոսութան արականացումը արտացոլվում է տարբեր պաշտոնյաների խոսքում. շարժման կազմակերպիչներին «տղաներ» են անվանում: «Էլեկտրիկ Երևանի» թվացյալ էգալիտար, ընդհանրական բնույթի ետևում ևս այրակենտրոն դիսկուրս էր քողարկված: Պաստառների, ուղերձների լեզուն արական էր, անգամ՝ ֆալոսակենտրոն (Բիբին, ջրցան բառերը դարձան ֆալոսի հոմանիշ):

***

Հասարակական շարժումներին մասնակցող ֆեմինիստական խմբերի ու ՀԿ-ների տեքստերը հայտնի չեն լայն հասարակությանը: Կանայք միշտ են մասնակցել հասարակական շարժումներին, սակայն ֆեմինիզմի երկրորդ ալիքի շնորհիվ է ստեղծվել ֆեմինիզմի գիտական թևը, որի շնրոհիվ կանանց մասնակցությունն ուսումնասիրվել է: Խմբերից յուրաքանչյուրն ունի սեփական խնդիրներն ու նպատակները, բայց նաև օպերատիվ արձագանքում են հասարակական կյանքի այն իրադարձություններին, որոնք խտրականության խնդիրներին են վերաբերում: Տեքստերը կարելի է բաժանել խմբերի՝ հոդվածներ, զեկույցներ, հանրային միջոցառումներ:

  • Հայաստանյան հասարակական շարժումների լեզուն պակաս, բայց այնուամենայնիվ խտրական լեզու է:
  • Հասարակական շարժումների շարքում կա՛ն նաև կանանց շարժումներ:
  • Կանանց շարժումների խոսույթը, լեզուն փոխակերպում/փորձում են փոխակերպել հասարակական մյուս շարժումների խտրականության դրսևորումները:

Դիտեք նաև՝

Search