Play Video
Ֆեմինիստական մոտեցումը սոցիալական աշխատանքում. Աննա Հովհաննիսյան | Սիրանուշ Դավթյան

2008թ.-ից Կանանց ռեսուրսային կենտրոնին կից գործող Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը ծառայություններ է մատուցում սեռական բռնության ենթարկված կանանց, և մեծ փորձ է կուտակել բռնության ենթարկված կանանց օգնելու ֆեմինիստական մոտեցման կիրառմամբ: Ֆեմինիստական տեսության վերաբերյալ տարատեսակ ապատեղեկատվություն է տարածված, իսկ ստույգ տեղեկության պակաս կա: Կենտրոնը սոցիալական և հոգեբանական օգնության ուղեցույց է հրատարակել:
Սույն ուղեցույցը նախատեսված է սոցիալական աշխատանքի և հոգեբանության բաժիններում սովորող ուսանողների, ոլորտում աշխատող մասնագետների համար: «Ֆեմինիստական մոտեցման առանձնահատկությունները սոցիալական աշխատանքի և հոգեբանական խորհրդատվության մեջ» ուղեցույցում օգտագործվել է մասնագիտական տերմինաբանություն, հաշվի առնելով, որ ուղեցույցը կարդացողն ունի գիտելիքներ ոլորտի վերաբերյալ:

Displaying DSC00236.JPG

 Ֆեմինիզմի վերաբերյալ մի շարք կարծրատիպեր գոյություն ունեն: Դրանք մասնագետներին և ուսանողներին ստիպում են որոշակի վերապահումներով և վախով մոտենալ ֆեմինիզմին: Ֆեմինիզմն ընկալվում է որպես վտանգավոր, «արևմտյան» մի գաղափար, սակայն, այն առաջացել է որպես սոցիալական մի շարժում, որի նպատակն է վերացնել մարդու սեռի վրա հիմնված խտրականությունը: Ապատեղեկատվածության հիմքերում ընկած է այն թյուր կարծիքը, որ ֆեմինիզմը ատելություն է քարոզում տղամարդկանց հանդեպ: Ուղեցույցի նպտատակներից մեկն է ցույց տալ, որ ֆեմինիստական մոտեցումը հասարակական միջամտության կարևոր ձև է:

Դիտեք նաև՝

Search