Փոփոխությունների մասին զրուցում են Ռուբինա Մարկոսեանը, Սենսյան մեդիայի գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջեանը և ԼՎՆՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս Ներսես Կոպալյանը:
- Բնական, օրգանական փոփոխություններ և արհեստական, վերևից պարտադրվող փոփոխություններ;
- Ինչպե՞ս մարդկանց հաղորդակցել փոփոխության նպատակն ու կարիքը;
- Ինչպե՞ս են տնտեսական փոփոխություններն ազդում մշակույթի և մտածելակերպի վրա. ՏՏ ոլորտի օրինակը;
- Արդյո՞ք մտածելակերպի փոփոխությունն է առաջընթացին զարկ տալիս, թե՞ հակառակը, տնտեսական մրցակցությունն է հանգեցնում մշակութային փոփոխություններին;
- Հանրությունը պետք է պատրաստ լինի փոփոխություններին, որպեսզի բացառվի մշակութային պատերազմը;
- Կրկնվող հիասթափություն. արդյո՞ք վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում զգալի փոփոխություններ տեղի են ունեցել;
- Հանրային շահի ընկալումը որքանո՞վ է զարգացած Հայաստանում. «մենք»-ի ու «մերոնք»-ի տարբերությունը;
- Ո՞րն է այսօրվա մտավորականությունը և ի՞նչ դեր ունի առողջ հանրության ձևավորման հարցում;
- Անկախության տարիների ընդհանուր հանրային նպատակը` հզոր բանակ կամ ազգ-բանակ. արդյո՞ք սա իրական նպատակ էր: