Play Video
Երևան փոդքասթ #8. Հավաքական պատասխանատվություն

Հավաքական պատասխանատվության մասին զրուցում են Ռուբինա Մարկոսեանը, արձակագիր Արմեն (Օհանյան) Հայաստանցին, կինոքննադատ, մշակութային լրագրող Կարեն Ավետիսյանը և սոցիալական մարդաբան Էվիյա Հովհաննիսյանը:

  • Հավաքական պատասխանատվություն, հավաքական մեղք, հավաքական պատիժ. ինչպե՞ս են այս հասկացությունները տեղավորվում մերօրյա իրականության մեջ;
  • Անմեղության կանխավարկածն ու չեղարկման մշակույթը (cancel culture). արդյո՞ք բոլոր ռուսներն են կամ ռուսական մշակույթն է պատասխանատու Ուկրաինայում պատերազմի ու պուտինյան քաղաքականության համար;
  • Նյուրնբերգ` պարտադրված հավաքական պատասխանատվություն. գերմանացիների տարբեր սերունդների վերաբերմունքը պատերազմին և պատասխանատվությանը;
  • Հավաքական պատասխանատվությունը Հայաստանում. արդյո՞ք այն պետք է ձևավորվեր Արցախյան առաջին պատերազմից հետո;
  • Մասնագիտական պատասխանատվություն. ինչպե՞ս լուսաբանել պատերազմը` առանց ճշմարտությունը կոծկելու, բայց և առանց պետությանը վնասելու;
  • Ահռելի մասշտաբների հասնող կեղծիքը հայաստանյան հասարակությունում. դրա դեմ պայքարը` անձի հանրային պատասխանատվության մաս;
  • Մտավորականության կամ ինտելեկտուալների պատասխանատվությունը. արդյո՞ք պատերազմից դասեր են քաղվել;
  • Հասարակությանը պարտադրված կարծրացած դիսկուրսներ;
  • Մշակութային հուշարձանները ու կորսված մարդկային կյանքերը:

Դիտեք նաև՝

Search