Հետպատերազմյան շրջանում հաճախ են խոսում նրա մասին, որ ապրում ենք վախի մթնոլորտում և հենց վախի հիման վրա ենք անհատական և հասարակական որոշումներ կայացնում:
Վախի թեմայի շուրջ զրուցում են Ռուբինա Մարկոսեանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը, բանասեր, արվեստագետ Անահիտ Արամունի Քեշիշյանը, պատմաբան Զոհրաբ Գևորգյանը և կրթության մասնագետ Գայիանէ Մածունեանը:
- Ո՞րն է վախի մթնոլորտը, որքանո՞վ է այն իրական, ի՞նչ տիպի վախի մասին է խոսքը, որքանո՞վ է կարևոր վախի գիտակցումն ու կառավարումը;
- Ինչի՞ց ենք վախենում. նախկինների վերադարձ, Սյունիքի կորուստ, պատերազմի վերսկսում, Հայաստանի ինքնիշխանության կորուստ և այլն: Անձնակա՞ն, թե՞ կոլեկտիվ վախեր;
- Ո՞րն է կրթության դերը վախի կառավարման հարցում. էմոցիոնալ գրագիտություն;
- Համամարդկային վախ, ազգային վախ, ընտանեկան վախ, անհատական վախ ;
- Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում վախին;
- Այժմյան իրավիճակը Հայաստանում. անկանխատեսելիություն, վտանգների մասին ընդլայնված պատկերացումներ, վախի զգացողության շահարկում;
- Անվտանգության զգացողության մակարդակները. արդյո՞ք կարող են լինել անհատական լուծումներ (օրինակ` զենքի ձեռք բերում), թե՞ հանրային/կրթական լուծումներ են անհրաժեշտ;
- Ինչո՞վ է պայմանավորված զենք ունենալու ցանկությունը. պայմանական արտաքին թշնամուց պաշտպանվելու մղմա՞մբ, թե՞ ներքին անկարգություններից վախով. արդյո՞ք իրատեսական է վախը քաղաքացիական պատերազմից;
- Ժամանակի մեջ կոնֆլիկտ. հնի ու նորի հակադրությունը ծնում է նոր բան ստեղծելու վախ;
- Անհատի վախը հասարակությունից. պատկանելիության զգացման կորուստ;
- Արտաքին փրկիչներին ապավինելը և փոփոխություններից խուսափելը` որպես վախ պատասխանատվություն վերցնելուց. ինքնաբավ մարդու կարևորությունը: