Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման արտագաղթն է, Հայաստանի պատմության ընթացքում իմիգրացիայի և էմիգրացիայի հիմնական փուլերը, աշխատանքային միգրացիան և ուղեղների արտահոսքը, միգրացիան պայմանավորող գործոնները՝ անվտանգություն, տնտեսական իրավիճակի և կյանքի որակի բարելավման ցանկություն, վերջին տարիներին գրանցված փոփոխությունները, ինչպես նաև այլ հետխորհրդային երկրներում ժողովրդագրական իրավիճակը:
Հաղորդման հյուրերն են ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ժողովրդագրության և սոցիալ-տնտեսական հարցերի գծով ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: