«Սփյուռք» հեռուստանախագիծը ներկայացնում է հայկական սփյուռքի մասին ճանաչողական-վերլուծական շարք, որի նպատակն է ներկայացնել արդի հայկական սփյուռքի համապարփակ խճանկարը:
Սփյուռքը ժողովրդի սփռումն է, ցրումն է մեկ նախնական ծագման վայրից դեպի այլ վայրեր։ Սակայն, ոչ բոլոր սփռված ժողովուրդները կարող են առաջացնել սփյուռք։ Դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ՝ մշակութային միջավայրի ձևավորումը կամ մշակութային առանձնահատկությունների փոխանցումն ու պահպանումը սերնդեսերունդ։
Շարքի չորրորդ հաղորդումը նվիրված է հայրենիքին՝ որպես այն նախասկզբնական կետ, որտեղից ցրվել է սփյուռքյան խումբը և որտեղ ձևավորվել է նրա էթնոմշակութային ինքնությունը, ինչպես նաև «պատմական հայրենիք» գաղափարին։ Հաղորդման հյուրերն են Կայծ Մինասյանը, Հովհաննես Ալեքսանյանը և Հայկակ Արշամյանը։
Ծրագիրը պատրաստվել է «:Բուն» հիմնադրամի և «Կոնցեպտ» սոցիալական հետազոտությունների և քաղաքականությունների մշակման կենտրոնի համատեղ ուժերով՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության օժանդակությամբ: