Play Video
Սփյուռք #17․ Նոր սփյուռք

«Սփյուռք» հեռուստանախագիծը ներկայացնում է հայկական սփյուռքի մասին ճանաչողական-վերլուծական շարք, որի նպատակն է ներկայացնել արդի հայկական սփյուռքի համապարփակ խճանկարը:

Սփյուռքը ժողովրդի սփռումն է, ցրումն է մեկ նախնական ծագման վայրից դեպի այլ վայրեր։ Սակայն, ոչ բոլոր սփռված ժողովուրդները կարող են առաջացնել սփյուռք։ Դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ՝ մշակութային միջավայրի ձևավորումը կամ մշակութային առանձնահատկությունների փոխանցումն ու պահպանումը սերնդեսերունդ։

Շարքի տասնյոթերորդ հաղորդումը նվիրված է նոր սփյուռքին՝ նոր տեղափոխվող հոսքերին, որոնք համալրում են արդեն իսկ գործող համայնքները կամ ստեղծում նորերը, և նոր ձևավորվող սփյուռքներին, որոնք ինքնակազմակերպվում են նոր մեխանիզմներով և սփյուռքացման բոլորովին նոր ձևերով։ Հաղորդման հյուրերն են Վիգեն Հովսեփյանը, Վահրամ Հովյանը և Արաքս Փաշայանը:

Ծրագիրը պատրաստվել է «:Բուն» հիմնադրամի և «Կոնցեպտ» սոցիալական հետազոտությունների և քաղաքականությունների մշակման կենտրոնի համատեղ ուժերով՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության օժանդակությամբ:

Դիտեք նաև՝

Search