Play Video

Ժողովրդավարությունը երբեմն ոչ այնքան բոլորի կամ ժողովրդի համաձայնությունն է, որքան մեծամասնության համաձայնությունն է: Այստեղից հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարվել փոքրամասնության հետ: Արդյո՞ք փոքրամասնությունը չի հայտնվում մեծամասնության բռնապետության ներքո: Արդյո՞ք որոշումներ ընդունող մեծամասնությունն այդ որոշումները հաստատելու համար բավարար չափով բանիմաց է: Այս պարադոքսը փորձում էին լուծել ազատական ժողովրդավարության ներկայացուցիչները՝ պնդելով, որ ժողովրդավարության ջատագոված հավասարության հետ անհրաժեշտ է անպայման պահպանել մարդու հիմնական իրավունքները: Սակայն գործնական կյանքում այս երկու արժեքների միջև բախումներն անխուսափելի են, քանի որ հավասարությունը ենթադրում է տարբերությունների վերացում, իսկ ազատությունը, ճիշտ հակառակը, ենթադրում է տարբերությունների թույլատրում: Այս երկու հիմնական արժեքների միջև հակասության շուրջ խորհելը ստիպում է մեզ վերասահմանել ժողովրդավարությունը:

Դիտեք նաև՝

Search