«ԱՊԱկենտրոնացում» հաղորդման հերոսները Գարիկ Փայտյանն ու Էսթեր Զաքարյանն են, որոնք Երևանից տեղափոխվել են Տավուշի մարզի Նորաշեն գյուղ և այնտեղ գաստրոբակ ու հյուրատուն հիմնել:
Վավերագրական հեռուստանախագիծը ներկայացնում է անձանց, որոնք Երևանից և արտասահմանից տեղափոխվել են մարզային բնակավայրեր և այնտեղ ակտիվ գործունեություն են ծավալում՝ փոխելով այն միջավայրը, որտեղ ապրում են: