«ԱՊԱկենտրոնացում» հաղորդման հերոսը Հասմիկ Սողոմոնյանն է, որը Երևանից տեղափոխվել է Դիլիջան և այնտեղ զբաղվում է զարդերի պատրաստմամբ և ձեռագործության տարբեր ոճերի վարպետության դասեր անցկացնում:
Վավերագրական հեռուստանախագիծը ներկայացնում է անձանց, որոնք Երևանից և արտասահմանից տեղափոխվել են մարզային բնակավայրեր և այնտեղ ակտիվ գործունեություն են ծավալում՝ փոխելով այն միջավայրը, որտեղ ապրում են: